ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի առարկել, երբ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն այս շաբաթ նրան ասել է, որ Իսրայելը կարող է կրկին հարվածել Իրանին, եթե Իսլամական Հանրապետությունը վերսկսի միջուկային զենքի ստեղծման աշխատանքները՝ հաղորդում է The Wall Street Journal–ը։ ԱՄՆ նախագահը հույս ունի օգտագործել նոր հարվածների սպառնալիքը, որպեսզի համոզի Իրանին ստորագրել միջուկային ռումբի մշակումն արգելող համաձայնագիր։               
 

«Նաիրիտը» կսկսի աշխատե՞լ

«Նաիրիտը» կսկսի աշխատե՞լ
06.09.2016 | 08:24

Չնայած կառավարությունում չեն ցանկանում խոսել տևական ժամանակ միջազգային հայտնի ընկերություններից մեկի հետ «Նաիրիտի» վերագործարկման առնչությամբ տարվող բանակցությունների մասին, պատճառաբանելով, թե կխոսեն միայն պայմանավորվածությունների վերջնական ձեռքբերումից հետո, որովհետև անցնող տարիներին հարցն անչափ շատ է չարչրկվել, դարձել է անգամ քաղաքական շահարկումների թեմա, ուստի նախաձեռնությունների փաթեթը կոնկրետացնելու դեպքում միայն կբարձրաձայնեն «Նաիրիտի» վերագործարկման մեկնարկի մասին, այնուհանդերձ մեզ հայտնի դարձավ, որ «Նաիրիտի» շուրջ բանակցություններն ընթացել են բավականին արդյունավետ, այսօր-վաղը Հայաստան կժամանեն միջազգային այդ կազմակերպության ներկայացուցիչները, ըստ ամենայնի, ձեռք բերելու «պատմական» համաձայնությունը:


Ի դեպ, մինչ այժմ եղած առաջարկների մեջ այս ընկերության ներկայացրած փաթեթն ամենագրավիչն է՝ լրջագույն բիզնես- ծրագիր՝ ներդրումների ու զարգացման ռեալ հեռանկարներով:


Հիշենք, որ վերջերս «Նաիրիտի» նկատմամբ հետաքրքրություն էր դրսևորում նաև EU-ASIA Business Finance Centre հոլդինգի նախագահ Աշոտ Գրիգորյանը, սակայն մինչ այժմ այդ հոլդինգը որևէ գործնական ծրագիր չէր ներկայացրել, և այսօր Հայաստան ժամանող կազմակերպությունը, որի անունն ի վերջո հայտնի կդառնա այս օրերին, որևէ կապ չունի այդ հոլդինգի հետ:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 3610

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ